Մեքսիկական Լոս-Կաբոս առողջարանային նահանգում կողոպուտների և թալանի ալիք է անցել՝ կապված «Օդիլ» փոթորկի ավերիչ հետևանքների հետ: Տեղի բնակիչները թալանել են սուպերմարկետները՝ հայտնում է Reuters-ը:
Սեպտեմբերի 15-ին փոթորիկը մոլեգնել է Մեքսիկայի Հարավային Ներքին Կալիֆոռնիա նահանգի հարավային ափամերձ տարածքում: Փոթորիկը փլուզել է շատ շենքեր, մի քանի քաղաքներ թողել առանց լույսի և ջրի: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ առաջիկա օրերին փոթորիկը կկորցնի իր ուժը:











































