Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Կոնվերս Բանկում ավարտվել է «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծն ու բարեգործական դրամահավաքը

Սեպտեմբերի 17-ին Կոնվերս Բանկում ավարտվել է «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծն ու բարեգործական դրամահավաքը: Ամառային երեք ամիսների ընթացքում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող էր փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվել է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվել է Բանկի կողմից: Այս միջոցներով ձեռք են բերվել նոր երաժշտական գործիքներ՝ երեխաների համար:

Սեպտեմբերի 17-ին Վանաձորում երաժշտական դպրոցի սաները հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով, իսկ Կոնվերս Բանկի Ռազմավարական և բիզնես զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը երեխաներին հանձնեց նոր գործիքներն ու մաղթեց իրենց փայլուն ապագա: Համերգի մասնակից երեխաների թվում էին նաև Կոնվերս Բանկի ու Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի 3 կրթաթոշակառու՝ երկու թավջութակահար և դաշնակահարուհի:

«Մեր մանուկները մեր ապագան են: Այս տարի Կոնվերս Բանկը իրականացրել է կրթական ոլորտի տարատեսակ ծրագրեր: «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծը դրանցից մեկն է: Հետաքրքիր է, որ նվերներով մենք էինք եկել, բայց ամենամեծ նվերը ստացանք ինքներս՝ տաղանդավոր երեխաների կատարումներն էին: Բոլոր սաներին շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա առթիվ ու ցանկանում, որ յուրաքանչյուր տարին ավելի առատ լինի ձեռքբերումներով», – ասաց Րաֆֆի Քասարջյանը:

«Մշակութային անցուդարձի կիզակետում գտնվում է հիմնականում մայրաքաղաքը, ինչը լուրջ խոչընդոտ է մարզերում մշակույթի զարգացման համար: Իսկ երաժշտական գործիքների կարիքը Վանաձորի դպրոցում իսկապես մեծ էր, քանի որ երեխաները մի քանի տարին մեկ փոխում են դրանք: Ի դեպ Կոնվերս Բանկի միջոցով Վանաձորի թիվ 3 դպրոցում ստեղվեց նաև թավջութակի դասարան: Ես համոզված եմ, որ ապագայում մենք դեռ շատ կլսենք այս դպրոցի սաների մասին», – նշեց Խաչատուրյան Տրիոյի թավջութակահար, Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Քոչարյանը:

Հունիսի 1-ին Կոնվերս Բանկի գլխամասում «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագծին զուգահեռ մեկնարկել էր հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի ցուցահանդեսը: Լուսանկարներին պատկերված են Վանաձորի և այլ երաժշտական դպրոցների սաները՝ դասերի ժամանակ: Այս ցուցահանդեսը կշարունակվի Բանկի գլխամասում մինչև տարեվերջ:

Նախագիծն իրականացվում է «Խաչատուրյան Տրիո»-ի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ համատեղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում