Standard & Poor’s միջազգային վարկանշային գործակալությունը հայտարարել է ազգային և արտասահմանյան արժույթով Հունաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշի բարձրացման մասին՝ 6 կետով՝ “SD”-ից “В “։ Աճը գնահատվել է կայուն։ Երկրի կարճաժամկետ վարկային վարկանիշը նույնպես աճել է “SD”-ից “В “։
Standard & Poor’s-ի փորձագետների կարծիքով՝ աճը պայմանավորված է երկրի կառավարության կողմից իրենց պարտատոմսերի գնումը՝ անվանական գներից զեղչված։ Դրան նպաստել են նաև Եվրամիության կողմից հատկացված հակաճգնաժամային օգնությունները՝ երկրորդ միջազգային ծրագրի շրջանակներում։ Ըստ Standard & Poor’s-ի՝ ցուցանիշների կանխատեսման վրա ազդեցություն է ունեցել Հունաստանի բյուջետային ծախսերի կրճատումը։









































