Բելգիայի ոստիկանության մոտ 10 հազար աշխատակիցներ մասնակցում են Բրյուսելում սկսված բողոքի ակցիային՝ ընդդեմ դաշնային կենսաթոշակային համակարգի բարեփոխումների: Այս մասին հայտում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ոստիկանական արհմիություններին:
Իրավապահների նման զանգվածային գործադուլ Բելգիայում չէր անցկացվել 2001 թվականից, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները բողոք էին հայտնել ոստիկանական գերատեսչության բարեփոխման դեմ, որի արդյունքում բելգիական ժանդամերիան վերափոխվեց դաշնային ոստիկանության:
Ցուցարարները դեմ են հանդես գալիս ոստիկանների համար վաղաժամ (մինչ 62 տարեկանը)թոշակի անցնելու իրավունքի չեղյալ հայտարարման դեմ: Այդ միջոցառումն անդրադառնում է ոստիկանության ավելի քան 30 հազար աշխատակիցների շահերի վրա:
Գործադուլի պատճառով Բրյուսելի կենտրոնում երթևեկությունը զգալիորեն դժվարացել է:









































