Օդանավակայանների կառավարման Dubai Airports ընկերությունը հայտարարել է Դուբայի միջազգային օդանավակայանում վերջերս կառուցված А սրահի №3 տերմինալի թեստավորման աշխատանքների կայացման մասին։ Այն նախատեսված է Airbus A380 ինքնաթիռի ընդունման համար, հաղորդում է Arabian Business-ը։
Հաղորդվել է, որ փորձարկման աշխատանքներին մասնակցել է հազար մարդ՝ օդանավակայանի աշխատակիցները և նրանց գործընկերները։ Փորձարկման նպատակն է եղել աշխատակիցների պատրաստվածության մակարդակը ստուգելը և օդանավակայանի ներքին գործողությունների ու էլեկտրոնային համակարգի վիճակի ճշտումը։
Մոտ 1 100 կամավոր ուղևորների դեր է խաղացել՝ բոլոր պահանջներով, որոնք պետք է անցնեին տվյալ տերմինալի միջով։ Թեստավորվել են նաև տերմինալի տարածքում տեղակայված ծառայության օբյեկտները։
Թեստի արդյունքները պետք է օգտագործվեն օդանավակայանի գործունեության ուղղումների համար։ А սրահի №3 տերմինալի շահագործումից հետո ուղևորաշրջանառությունը 60 մլն-ից կաճի 75 մլն-ի։ Բացումը կլինի 2013-ին։









































