Սիրիայի փոխնախագահ Ֆարուք աշ-Շարաան խոստովանել է, որ բանակը չի կարողանում հաղթել ընդդիմությանը և երկու կողմին կոչ է արել կարգավորել հակամարտությունը՝ երկիրը սնանկացումից փրկելու համար։
Սիրիական իշխանություններին աջակցում է Թեհրանը, նա կշարունակի իր դերակատարությունն անգամ Ասադի գահընկեց լինելուց հետո։
ԱԳ նախարարը հենց հակամարտության սկզբից էլ առաջարկել էր բանակցություններ վարել ընդդիմադիրների հետ և ամբողջ պատասխանատվությունն իր վրա էր վերցրել։
Աշ-Շարաան փորձառու դիվանագետ է և կարծիք է հայտնել, որ մոտ երկու տարվա հակամարտության հետևանքով առաջացած խոր ճգնաժամը հաղթահարելը կառավարության ուժերից վեր է։
Նախարարը համոզված է, որ այս պայքարը շատ է երկարաձգվելու, եթե համատեղ ուժերով ընդհանուր եզրակացության չգան երկու կողմերը։







































