Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու «Շալկե»-ի դեմ խաղում թիմի հարձակվող Դիեգո Կոստան խաղադաշտ դուրս եկավ 74-րդ րոպեին: Մասնագետը նշել է, որ վերականգնման համար բրազիլացի հարձակվողին շուրջ մեկ շաբաթ է հարկավոր և առայժմ նա պատրաստ չէ շաբաթական երեք խաղ անցկացնել:
«Երկրորդ գոլը խփելու բազմաթիվ հնարավորություններ ունեինք: Հիանալի հնարավորություն բաց թողեց Ֆաբրեգասը, իսկ Դրոգբան իր ներդրումն ունեցավ միայն երկրորդ խաղակեսում:
Ինչ վերաբերում է Դիեգո Կոստային, ապա նա ի վիճակի չէ շաբաթական երեք խաղ անցկացնել: Եթե նա մասնակցում է մեկ խաղի, վերականգնվելու համար մեկ շաբաթվա անհրաժեշտություն է զգում: Նա չի կարող անել ավելին, քան արդեն անում է: Եթե Դիեգոն խաղադաշտ դուրս գար մեկնարկային կազմում, ապա ստիպված կլինեի փոխարինել նրան 20-25 րոպե անց»,- Sky Sports-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:









































