«Ազատության» փոխանցմամբ՝ Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա վճռով դատապարտվել էազատազրկման երեք տարի երեք ամիս ժամկետով: Միաժամանակ, դատարանը որոշեց դատավճիռը պայմանականորեն չկիրառել չորս տարվա փորձաշրջանով։
Ավելի վաղ այս գործով մեղադրողը պահանջել էր նախկին տնօրենին դատապարտել չորս տարվա ազատազրկման, դատավճիռը պայմանականորեն չկիրառել հինգ տարվա փորձաշրջանով։
Օհանջանյանը մեղադրվում է Պաշտպանության նախարարությանը 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն նույն քանակությամբ «Բրիկետ» տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս մատակարարելու մեջ։ Նա, ըստ մեղադրանքի, Պաշտպանության նախարարությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 126 միլիոն 936 հազար դրամի (շուրջ 310 հազար դոլար) վնաս։
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում






































