Մեքսիկայի մի խումբ սենատորներ հանդես են եկել նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի ու նրա կառավարության անդամների աշխատավարձը կրկնակի կրճատելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես նշել են սենատի նախաձեռնող խմբի ներկայացուցիչները, շնորհիվ աշխատավարձերի կրճատման հնարավոր կլինի պետբյուջեից խնայել տարեկան մինչև 20 մլրդ պեսո (մոտ 1.5 մլրդ դոլար):
Այդ միջոցները կարելի է օգտագործել երկրի սոցիալական ու պարենային ծրագրերը իրագործելու նպատակով:
43 սենատորների նախաձեռնությունը պատկանում է բացառապես ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին: Վերջիններս հուսով են ստանալ կոնգրեսի 2 պալատներից մեկի պատգամավորների 33%-ի աջակցությունը: Այդ դեպքում երկրում կանցկացվի հանրաքվե տվյալ հարցով:








































