Monday, 29 06 2026
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով

«Ռիթեյլ Գրուպ Արմենիա»-ն շարունակում է ոտնահարել սպառողի իրավունքները

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն քանիցս տեղեկացրել է, որ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ սպառողն իրավունքն ունի 14 օրվա ընթացքում փոխանակել անգամ պատշաճ որակի ապրանքը, եթե վերջինս չի օգտագործվել, պահպանված է ապրանքային տեսքը, առկա է գնումը հաստատող փաստաթուղթը (ՀԴՄ կտրոն կամ ապրանքային չեկ) կամ այն չի կարող օգտագործվել ըստ նշանակության, իսկ եթե սպառողի՝ խանութ դիմելու պահին բացակայում է նմանօրինակ ապրանք, ապա սպառողն իրավունք ունի ըստ իր ընտրության լուծելու առուվաճառքի պայմանագիրը և պահանջելու հետ վերադարձնել տվյալ ապրանքի համար վճարված գումարը: Հետևաբար «գնված ապրանքը ետ չի ընդունվում» կամ նմանօրինակ հայտարարություններն ու վահանակները հանդիսանում են օրենքի բացահայտ խախտում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի կողմից ս.թ. ապրիլ-հունիս ամիսներին իրականացվել էր շրջայցեր Երևան քաղաքի իրացման կետերում, տնտեսվարողներին ներկայացվել էր օրենքի պահանջը, անգամ հրավիրվել էր աշխատանքային քննարկում, որին ներկա էին ինչպես ոլորտը վերահսկող պետական լիազոր մարմնի և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ ներկայացուցիչները, այնպես էլ տնտեսվարողներն ու վերջիններիս շահերի պաշտպանները: Քննարկման ընթացքում ներկայացվել էր առկա իրավիճակը, հորդորվել գործել՝ ելնելով ՀՀ օրենսդրության պահանջներից: Այս գործընթացից հետո կարծես էականորեն նվազել է օրենքի պահանջին չբավարարող վահանակների թիվը, սակայն կան տնտեսվարողներ, ովքեր փորձում են օրենքը մեկնաբանել յուրովի՝ իհարկե ոչ բացահայտ կերպով, սակայն ուղղակի ոտնահարելով սպառողների իրավունքներրը:

Մասնավորապես, Կազմակերպությունը շարունակում է ստանալ բողոքներ կապված «Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերության հետ, որտեղ տնտեսվարողը մշակել է ինքնուրույն քաղաքականություն ու ապրանքը ենթարկում է միայն փոխանակման, և անգամ, երբ սպառողը ոչ մի համարժեք ապրանք չի գտնում, հրաժարվում է կազմակերպել վերադարձը՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները:

Վերոնշյալ խնդրի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է ոլորտը վերահսկող համապատասխան մարմիններին, իսկ մինչ խնդրի ամբողջական լուծումը՝ օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխությունների իրականացումն ու կյանքի կոչելը, հետագայում խնդիրներից, դատական գործընթացից խուսափելու նպատակով սպառողներին խորհուրդ ենք տալիս նշյալ ցանցից օգտվելիս նախապես համաձայնեցնել պայմանները, իսկ այդուհանդերձ խնդրին բախվելիս չընդունել իրացնողի կողմից ներկայացվող ապատեղեկատվությունը և զանգահարել Կազմակերպության թեժ գծին՝ +374 10 430 930 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ «Ռիթեյլ Գրուպ Արմենիա» ընկերության կազմում են գործում Զառա (Zara), Բերշկա (Bershka), Փուլ ընդ Բիըր (Pull&Bear), Մասսիմո Դյութի (Massimo Dutti), Ստրադիվարիուս (Stradivarius), Օյշո (Oysho), Մարքս ընդ Սփենսեր (Marks&Spencer), Գափ (Gap), Թոփ շոփ (Topshop), Սի ընդ Քեյ (C&K), Վալլիս (Wallis), Միսս Սելֆրիջ (Miss Selfridge), Ջեննեֆեր (Jennefer), Մոնսուն (Monsoon), Աքսեսորայզ (Accesorize), Լա Սենզա (La Senza), Նյու լուք (New Look), Բլանկո (Blanco), Սթիվ Մադդեն (Steve Madden), Չարլզ ընդ Քեյթ (Charles & Keith), Սերջնթ Մեյջր, (Sergent Major), Գարաժ (Garage) խանութները, իսկ վերջին բողոքը Կազմակերպությունը ստացել է կապված Թոփ շոփ (Topshop) խանութի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում