Ֆրանսիական մամուլը տեղեկացնում է, որ ֆրանսիացի Անրի Միշելը հրաժարական է տվել՝ թողնելով Քենիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը:
Նշենք, որ մասնագետն ընդամենը չորս ամիս գլխավորեց հավաքականը:
Միշելի խոսքով՝ նա որոշակի անհամաձայնություն ունի Քենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ իր պայմանագրի պայմանների շուրջ: Հենց սա է եղել գլխավոր մարզիչի հրաժարականի պատճառը:








































