Արբանյակը, որը տիեզերք է արձակվել Հյուսիսային Կորեայի կողմից, անսարք է և ոչ մի ազդանշան չի հաղորդում։ Այս մասին գրում է Vesti-ն:
«Արբանյակը պտտվում է իր առանցքի շուրջը: Այն մերթ վառ է, մերթ`գունատ, թեքվում է մերթ մի կողմ, մերթ`մյուս` տարբեր ձևերով արտացոլելով արևի լույսը, ինչից մենք ենթադրեցինք, որ այն չի գործում ինչպես պետք է: Արբանյակը նախագծված է այնպես, որ միշտ ուղղված լինի դեպի Երկիր` տեղադրված տեսախցիկով Երկրի մակերեսը լուսանկարելու համար», -բացատրում է Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի փորձագետ Ջոնաթան Մաքդաուելը:
Այն, որ արբանյակը չի աշխատում, վկայում է նաև այն փաստը, որ դեռ ոչ մի սարք չի արձագանքել արբանյակի փոխանցած ուլտրաձայնային ռադիոազդակներին:
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ, որոշելու համար աշխատում է արբանյակը, թե ոչ, անհրաժեշտ է 2 շաբաթ:










































