Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոստովանել է, որ շատ մրցակիցներ սովորել են դիմակայել իր ընտրանուն:
«Իհարկե, մեզ համար ամեն ինչ բարդանում է: Մեր հակառակորդները շատ լավ գիտեն մեզ և մեր խաղաոճը: Կարևորագույնն այն է, որ մենք հավատում ենք մեր արածին: Մեր ֆուտբոլիստները բավական համբերատար են ու պատրաստ են «քանդել» ցանկացած պաշտպանություն: Մենք չենք կարող մտածել, թե մեզ անհրաժեշտ է խաղի առաջին տասը րոպեն՝ մրցակցի պարտության մատնելու համար»,- ասել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչը:






































