Արտասովոր բիզնես-նախագծով է Մայնի Ֆրանկֆուրտի իշխանություններին դիմել ձեռնարկատեր Բերտ Նեկերմանը: Նա առաջարկում է քաղաքում ստեղծել տաքսու ցանց, որը ամսական 48 եվրոյով հաճախորդին անհրաժեշտության դեպքում կհասցնի դռնից դուռ, սակայն՝ քաղաքի սահմաններում:
Նեկերմանի Taxmobil ընկերությունը մտադիր է տաքսիների համար «մշտական» տոմս ներմուծել: Նրա առաջարկած նորույթը երթուղային տաքսի է հիշեցնում, քանի որ վարորդը կհավաքի և կտեղափոխի տվյալ երթուղով շարժվելու պատվեր ուղարկած ուղևորներին: Ձեռնարկատերը զգուշացնում է, որ սովորական տաքսու համեմատ բացասական կողմը կլինի այն, որ պատվիրատուները ստիպված կլինեն միջինը 8-15 րոպե սպասել:Այս մասին հայտնում է Vesti-ն:
Նոր տրանսպորտն իրենից ներկայացնում է հասարակական տրանսպորտի և տաքսու խառնուրդ:
Նախագիծն իրագործելու համար 130 մլն դոլար կպահանջվի, որը ընկերությունը չունի: Նեկերմանը հույս ունի անհրաժեշտ գումարը ստանալ միջին բիզնեսի հովանավորման ծրագրով: Ընկերությունը դեռ սպասում է իշխանությունների թույլտվությանը:







































