Tuesday, 14 05 2024
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

Հաղթանակ է այսօր

Այսօր Երեւանում մեծ ֆուտբոլային օր է, մեծ սպասման օր: Առանց կասկածի կարելի է ասել, որ գրեթե ամբողջ Հայաստանի եւ համայն հայության ուշադրությունը բեւեռված է լինելու Երեւանի «Հանրապետական» մարզադաշտի վրա, որտեղ այսօր ժամը 19-ին Հայաստանի հավաքականը «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարի շրջանակում հյուրընկալելու է Ռուսաստանի հավաքականին:

Ռուսաստանը գլխավորում է մրցաշարային աղյուսակն իննը միավորով, իսկ Հայաստանը յոթ միավորով երկրորդ տեղում է: Հաղթանակի դեպքում մեր թիմը կարող է հայտնվել առաջին տեղում եւ հիանալի հնարավորություններ ստանալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար, ինչն աննախադեպ հաջողություն կլինի հայկական ֆուտբոլի համար: Խաղը սպասվում է մեծ հետաքրքրությամբ: Հայաստանում անասելի ոգեւորիչ սպասումներ են, իսկական ազգային միասնականության մթնոլորտ:

Անկախ քաղաքական հայացքներից, անկախ անձնական համակրանքներից եւ հակակրանքներից` այսօր Հայաստանի քաղաքացիները մեկ միասնական օրգանիզմ են, այսօր բոլորս ունենք մի նպատակ` աջակցել մեր հավաքականին, լինել մեր ֆուտբոլիստների կողքին կամ ֆիզիկապես` ստադիոնում, կամ մտքով ու հոգով` հեռուստաէկրանների առաջ, եւ համոզված ենք, որ այդ համազգային աջակցության էներգետիկան կօգնի մեր ֆուտբոլիստներին տանել այն կարեւորագույն հաղթանակը, որին սպասում ենք բոլորս, եւ որը կարող է շրջադարձային լինել շատ առումներով:

Մենք հավատում ենք հայ ֆուտբոլիստներին, մենք բոլորս աջակցում ենք նրանց, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, բոլորին, ում անմիջական աշխատանքից է այսօր կախված Հայաստանի հավաքականի հաջողությունը: Դա բոլորիս անհրաժեշտ հաջողություն է, դա Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ հաջողություն է, երկար սպասված հաղթանակ է, որին պետք է ուղղենք մեր բոլորիս ֆիզիկական կամ հոգեւոր ուժը: Եվ դա լինելու է ազատության հաղթանակը, որովհետեւ Հայաստանի հավաքականը հենց ազատ, անկաշկանդ, թեթեւ խաղով պետք է հաղթի ռուսներին, դա է լինելու հաղթանակի գրավականը: Հաղթանակ մեր թիմին, հաղթանակ բոլորիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում