Քեթրիս Լին կորել է 30 տարի առաջ: Այն ժամանակ նա 2 տարեկան է եղել, և այդ պատմությունը ցնցել է ամբողջ Մեծ Բրիտանիան: Մոր հետ Գերմանիայում գտնվող աղջիկը 1981թ. նոյեմբերի 28-ին անհետ կորել էր սուպերմարկետից: Այդ ժամանակվանից մայրը, այժմ 59-ամյա Շերոն Լին և նրա ընտանիքը աղջկան գտնելու հույսը չեն կորցնում, չնայած քննիչները վաղուց որևէ հույս չունեն:
Վերջերս միսիս Լիին և նրա ավագ դստերը` Նատաշային, Facebook սոցիալական ցանցում հաղորդագրություններ էին գալիս ինչ-որ 32-ամյա կնոջից, որը պնդում էր, թե ինքն է Քեթրիսը:
Սկզբում ամբողջ ընտանիքը ուրախանում էր, որ իրենց ջանքերը ապարդյուն չեն անցել, սակայն ուրախությունը կորավ այն պահին, երբ ԴՆԹ-ի թեստը ցույց տվեց, որ աղջիկն իրենց հարազատը չէ: Թվում էր, թե ինքնակոչ հյուրը արդեն շատ է ցավ պատճառել Շերոնին և Նատաշային, սակայն դրանով նա չսահմանափակվեց: Նա անընդհատ գրում է նրանց և նրանց ընկերներին ու հարազատներին:
Վերջերս, բրիտանացի քննիչները հայտարարել են, որ Քեթրիս Լիի գործի քննությունը սխալ են վարել և նոր հետաքննություն են սկսել: Գործի քննությունը վերահսկողության տակ է պահում վարչապետ Դեյվիդ Քեմերոնը:











































