Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները գրոհով զավթել են ռազմավարական կարևորություն ունեցող կենտրոնական Հալֆա քաղաքն ու հարավային Դարաա քաղաքի մոտ գտնվող տանկերի բազան: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բացի այդ, ընդդիմադիրները պարտության են մատնել Ասադի կողմնակից մի խումբ պաղեստինցիների՝ իրենց իշխանության տակ վերցնելով պաղեստինցի փախստականների ճամբարը:
Սիրիայի վարչապետն այցելել է երկրի խոշորագույն Հալեպ քաղաք, որի տարածքի մի մասը գտնվում է ապստամբների ձեռքում:
Աղբյուրի թղթակիցը հայտնում է, որ նրա այցը խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ կառավարության ղեկավարը քաղաքում փորձում է աջակցություն ցուցաբերել Ասադի կողմնակիցներին:






































