Ամերիկացի երգչուհի, դերասանուհի և դիզայներ Ջեսիկա Սիմփսոնը սեպտեմբերի 15-ին շնորհավորել է ամուսնուն՝ նախկին NFL խաղացող Էրիկ Ջոնսոնին, ծննդյան օրվա կապակցությամբ՝ գրում է 7days.ru-ն:
Սոցիալական ցանցի իր էջում 34-ամյա դերասանուհին տեղադրել է ամուսնու դեռահաս տարիքի լուսանկարը՝ սաքսոֆոն նվագելիս: «Էրիկ Ջոնսոնը 35 տարեկան է: Եկեք շնորհավորենք ամենասեքսուալ մարդուն, ում ես ճանաչում եմ»,- մակագրել է լուսանկարը դերասանուհին:
Երկրորդ լուսանկարը, որտեղ Էրիկը շատ փոքր է, մեկնաբանվել է. «Այս լուսանկարում ես տեսնում եմ մեր դստերը՝ Մաքսիին»:
Բացի այդ՝ Ջեսիկան նաև տեղադրել է ամուսնու հետ համատեղ լուսանկար:














































