Saturday, 27 06 2026
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26

Լոռեցի փաստաբանները վրդովված են

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2011 թվականի մարտի 20-ի որոշումով մերժել է Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի միջնորդությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող 2-րդ խմբի հաշմանդամ, 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը:

2011 թվականի մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանն ապատեղեկատվություն է տարածել դատարանի վերը նշված որոշման վերաբերյալ:

Լոռու մարզի մի խումբ փաստաբաններս մեր վրդովմունքը և տարակուսանքն ենք արտահայտում դատախազ Կարեն Շահբազյանի կողմից արված արտահայտությունների վերաբերյալ, քանի որ գործի հանգամանքների վերաբերյալ դատախազը փորձել է թյուր կարծիք ձևավորել հասարակության մեջ և ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ.

1. Լոռու մարզի դատախազը նշված հանդիպման ժամանակ դժգոհություն է արտահայտել կայացված դատական ակտի վերաբերյալ: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: ՀՀ Դատական օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Դատախազը պարտավոր է հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը և մասնավորապես չպետք է իր գործողություններով կասկածի տակ դնի դատական ակտի օրինականությունը կամ խոչընդոտի դրա կատարմանը, բացառությամբ դատական ակտի բողոքարկման իր իրավունքն իրագործելիս»: Այսպիսով` Լոռու մարզի դատախազը, դուրս գալով ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, օրենքով սահմանված կարգով որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու փոխարեն, անհարկի քննադատության է ենթարկել դատարանի կողմից կայացված ակտը, որով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելուց բացի, փորձել է նաև ճնշում գործադրել դատական իշխանության նկատմամբ:

2. Դատախազը Լոռու մարզի և, հատկապես, Վանաձոր քաղաքի ազգաբնակչության անունից ներկայացրել է իբր թե վերջիններս մտահոգված են Մաքսիմ Պետրոսյանի ազատության մեջ մնալու հանգամանքով: Մինչդեռ Լոռու մարզում գործող փաստաբաններս առավել ակտիվ շփումներ ունենալով նույն մարզի բնակչության հետ, փաստում ենք ճիշտ հակառակը. բնակչությունը մտահոգված է, որ չարդարացված դաժան դիրքորոշում ունեցող Լոռու մարզի քննչական բաժինը և դատախազությունը 2-րդ խմբի հաշմանդամ 72-ամյա Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն են ներկայացրել դատարան:

3. Լոռու մարզի դատախազը հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի սահմանադրական և միջազգային պայմանագրերով երաշխավորված` լռելու իրավունքը մեկնաբանել է ի վնաս անձի և գնահատել այն որպես նախաքննությանը խոչընդոտելու հանգամանք: Ավելին` Լոռու մարզի դատախազը նույն հանդիպման ժամանակ իր բազմաթիվ արտահայտություններով խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը` Մաքսիմ Պետրոսյանին ներկայացնելով որպես հանցագործ և «քիլլեր»:

4. Կ.Շահբազյանը նաև նշել է, որ դատարանը բաց է թողել նախկինում 3 անգամ դատապարտված անձի: Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները, իսկ Մաքսիմ Պետրոսյանի վերջին դատվածությունը, որը դիտավորյալ հանցագործության համար չէ, մարվել է դեռևս շուրջ 30-40 տարի առաջ:

Այսպիսով` Լոռու մարզի դատախազի կողմից լրագրողների հետ հիշյալ հանդիպման ժամանակ դատարանի որոշման վերաբերյալ դատախազին ոչ հարիր նմանօրինակ դժգոհություն հայտնելով, փորձ է արվել բնակչությանը հավատացնելու, թե իբր դատարանը կայացրել է անարդար և անհիմն որոշում:
Հուսով ենք, որ այս հայտարարությունը կնպաստի, որպեսզի Լոռու մարզի դատախազությունը հետայսու զերծ մնա նմանատիպ ժամանակավրեպ և անհիմն հայտարարություններ անելուց:

Փաստաբաններ`
1. Լևոն Գոգինյան
2. Գուրգեն Հարությունյան
3. Կարեն Թումանյան
4. Էդմոն Մարուքյան
5. Ադելինա Հակոբյան
6. Ռուբեն Հակոբյան
7. Կարինե Գասպարյան
8. Աննա Թամազյան
9. Վահան Ավագյան
10. Արայիկ Պապիկյան
11. Հայկուհի Հարությունյան
12. Անահիտ Ալոյան
13. Գագիկ Նալբանդյան
14. Տաթևիկ Մատինյան
15. Արտակ Ոսկանյան
16. Հովսեփ Հովսեփյան
17. Ալեքսանդր Ծատինյան
18. Վարդան Սուղյան
19. Ռոման Կոնինյան
20. Մելս Ղարագյոզյան
21. Արմեն Չիլինգարյան
22. Արմենուհի Ջանջուղազյան
23. Արմեն Զաքարյան
Հայտարարությունը բաց է միանալու նաև այլ փաստաբանների համար:
25.03.2011 թվական

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում