YouTube վիդեոհոսթինգը հոլովակ է թողարկել, որում պատմում է 2012-ի ամենահայտնի տեսանյութերի մասին: Այս մասին ասվում է ծառայության բլոգում: Տեսանյութը ներկայացված է հարավկորեացի ռեփեր PSY-ի Gangnam Style հիթային տեսահոլովակի երգիծանքի տեսքով:
Ամփոփիչ YouTube Style-ում նկարահանվել են այս տարվա թոփ 10 տեսանյութերի հերոսները: Առաջին տեղում հենց հանրահայտ ռեփերն է, նրան հաջորդում է Somebody That I Used to Know երգի կատարումը այլ հեղինակների կողմից: Երգը կատարում են մեկ կիթառով և 5 հոգով: Երրորդ տեղում 30 րոպեանոց KONY 2012 ֆիլմն է՝ ուղղված Ուգանդայում հակամարտության դադարեցմանը:
2012-ի YouTube-ի թոփ տասնյակի չորրորդ հորիզոնականում Call me maybe տեսահոլովակն է, որի երգիծական տարբերակը նույնպես ներառվել է YouTube Style-ում: Այնտեղ տեղ են գտել նաև Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի ռեփ մրցապայքարը, Facebook-ից կախվածություն ունեցող դստեր նոթբուքի ոչնչացումը հոր կողմից, 38 կմ բարձրությունից պարաշյուտիստ Ֆելիքս Բաումգարթների ցատկը և այլ տեսանյութեր:








































