Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը արտոնել է գնվող բոլոր ռազմական ուղղաթիռներում և ինքնաթիռներում տեղադրել բախումը նախազգուշացնող համակարգեր: Այս մասին հայտնում է Defense News-ը՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարար Արակապարամբիլ Կուրիան Էնթոնիին: Նրա խոսքով՝ սարքի կոնկրետ տեսակը կորոշվի՝ կախված թռչող ապարատի տեսքից, կատարած գործառույթներից և կիրառման հաճախականությունից:
Ներկայում Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կազմում այդ համակարգերով են զինված այն ապարատները, որոնք նախատեսված են պետության առաջին դեմքերի և հրամանատարության տեղափոխումների համար: Մասնավորապես, նման համակարգեր ունեն Embraer և Boeing ուղևորատար օդանավերը: Դրանցում ներդրված են նաև սարքավորումներ, որոնք նախազգուշացնում են գետնին մոտենալու վտանգավոր աստիճանի մասին:
Նոր օդանավերը համապատասխան սարքավորումներով զինելու ծրագրի ընդհանուր արժեքը դեռևս հայտնի չէ:
Նախարարը նաև չի հստակեցրել՝ հին թռչող ապարատները այդ համակարգով կզինվե՞ն, թե՞ ոչ:











































