Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը Թեհրանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայում Patriot զենիթա-հրթիռային համալիրների տեղակայման խնդրին.
«Յուրաքանչյուր սադրիչ միջոց խախտում է տարածաշրջանի կայունությունը: ՆԱՏՕ-ն չունի տարածաշրջանի գործերին միջամտելու հաջող փորձ: Մենք արդեն արտահայտել ենք հրթիռների տեղակայման վերաբերյալ մեր դիրքորոշումը»:
Հիշեցնենք, որ Patriot համակարգերը Թուրքիայում տեղակայվելու են 2013 թվականի հունվարին:








































