Վրդովված բազմությունը բռնել ու աղբամանն է նետել Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Վիտալի Ժուրավսկուն: Մարդիկ նրան թույլ չեն տվել դուրս գալ աղբամանից և մեղադրել են, որ «այնպիսիների պատճառով, ինչպիսին նա է, մեռնում են իրենց եղբայրներն ու ընկերները»: Պատգամավորը հանգստություն է պահպանել ու ձեռքից բաց չի թողել դիպլոմատը:
Ժուրավսկին հայտնի է որպես Զրպարտության մասին օրենքի սկանդալային նախագծի հեղինակ, որը բողոքի ալիք է առաջացրել լրագրողների շրջանում: Զանգվածային տեղեկատվության ինստիտուտի և Անկախ մեդիա-արհմիության ամենամյա հետազոտության արդյունքներով՝ նա 2012-2013թթ. ուկրաինական մամուլի մեծագույն թշնամիների տասնյակում է:











































