Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշեր Խորվաթիայի կենտրոնական մասում վթարի է ենթարկվել ավտոբուս, որում գտնվել են Բոսնիա և Հերցեգովինայից ուսանողներ: Վթարի հետևանքով վիրավորվել է ավելի քան 36 ուսանող: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով խորվաթական ԶԼՄ-երը:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 00:45-ին Կուտինա քաղաքի մերձակայքում: Ավտոբուսում գտնվել է 55 ուսանող Բանյա Լուկա քաղաքից, որոնք տուն էին վերադառնում Ավստրիայի Գրաց քաղաքի էքսկուրսիայից :
Բժիշկների խոսքերով` երկու ուսանող ծանր վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մնացած 34-ը, ներառյալ վարորդը, թեթև վնասվածքներ են ստացել: Վիրավորների մեծ մասը տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
ՃՏՊ-ի հավանական մեղավորն ավտոբուսի վարորդն է: Ոստիկանությունը հետաքննում է պատահարը:










































