Թուրքիան 2023 թվականին կստեղծի առաջին հայրենական կործանիչը: Այս մասին հայտնում է թուրքական Airnewstimes թերթը՝ հղում անելով Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության խորհրդական Իսմաիլ Դեմիրին:
Նրա խոսքով՝ առաջին հայրենական կործանիչի նախագծումը Թուրքիայի առաջնայնություններից մեկն է:
Նա նաև նշել է, որ ներկայումս կատարվում են կործանիչի նախագծման նախնական աշխատանքներ:







































