Միլանի Վերաքննիչ դատարանը մեկ երրորդով կրճատել է այն գումարը, որը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պետք է որպես ալիմենտ վճարի իր նախկին կնոջը՝ Վերոնիկա Լարիոյին:
Ի սկզբանե վճռված էր, որ Լարիոն, ով ուներ 3 երեխա Սիլվիոյից, ամուսնության 20 տարիների համար Բեռլուսկոնիի կողմից ստանալու է ամսական 3 մլն եվրո: Ի դեպ, երեխաներն էլ ներկայում չափահաս են: Ամուսնալուծության գործընթացից ի վեր Բեռլուսկոնին կնոջը պետք է վճարեր 108 մլն եվրո:
Սակայն այժմ կինը կստանա 36 մլն եվրոյով քիչ, սակայն նա դեռ հնարավորություն ունի բողոքարկելու դատարանի որոշումը:






































