Իրաքի 79-ամյա նախագահ Ջալալ Թալաբանին ուղեղի կաթված է ստացել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելպվ երկրի կառավարության ներկայացուցիչերին:
Վարչապետի մամուլի քարտուղար Ալի Ալ- Մուսաուին հայտնել է, որ Թալիբանին սրտի նոպա է ունեցել և ուշագնաց եղել: Նրա խոսքերով՝ բժիշկները մինչ այժմ փորձում են կայունացնել նրա վիճակը: Պաշտոնյան նշել է, որ առայժմ հայտնի չէ՝ կշարունակի՞ նա բուժումը Բաղդադում, թե՞ կուղարկվի արտասահման:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թալաբանին երկուշաբթի երեկոյան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:










































