Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է համաներման և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի որոշակի շրջանների հատուկ կարգավիճակի մասին նախագահական օրենքներ: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջանների տեղական ինքնակառավարման առանձնահատուկ կարգի մասին» օրենքի օգտին քվեարկել է 277 ժողովրդական պատգամավոր:
«Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում իրադարձություններին մասնակցած անձանց հետապնդման և պատժի անթույլատրելիության մասին» օրենքի օգտին քվեարկել է 287 ժողովրդական պատգամավոր՝ թվիթերյան իր էջում գրել է «Բատիկիվշչինա»-ի ժողովրդական պատգամավոր Անդրեյ Շևչենկոն:
«Երբ տեսախցիկներն անջատվեցին, պոպուլիզմը պակասեց՝ մոտ 300 «կողմ» ձայն: Երկու ծանր օրենքներն էլ ընդունված են»,- թվիթերյան իր էջում գրել է «Բատիկիվշչինա»-ի ժողովրդական պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը:









































