Այն, ինչով զբաղված է ներկայիս ռեժիմը, դա գործող Սահմանադրությունը մեկ այլով փոխարինելու փորձն է , ինչը վտանգ է պարունակում իր մեջ:Այն, ինչ մեզ առաջարկվում է, դա բանանային հանրապետությունների ուղին է` ամեն նախագահն իր Սահմանադրությունն է առաջարկում»: Այս մասին ասյօր «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Այս հարցին անդրադառնալով բացահայտում ենք Սերժ Սարգսյանի ամենամեծ բլեֆը` մեզ առաջարկվում է նոր Սահմանադրություն: Բայց արդյո՞ք Հայաստանը նման շրջադարձի կարիք ունի»,-նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: