«Ռոստելեկոմ» ընկերության ղեկավարությունը դեռ չի մտածում ծառայություններ մատուցել Ղարաբաղում, բայց Հայաստանում «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո «ՋիԷնՍի-Ալֆա»-ի կողմից հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման հաջող ընթացքը կարող հետագայում տարածվել նաև ԼՂՀ-ում: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Ալեքսանդր Պրովոտորովը:
«Բոլորս հասկանում ենք, որ բացի տեխնիկական հարցերից կան քաղաքական խնդիրներ»,- ասաց Պրովոտորովը՝ նաև հավելելով, որ ընդունված է հաղորդակցողներին ավելի շատ համարել համերաշխություն սերմանողներ:
«Լավ կապի առկայությունը թույլ է տալիս ավելի հեշտ գտնել հաշտեցման եզրեր»,- նկատեց Ա.Պրովոտորովը:







































