Ավստրալիայում մուսուլմանները դատապարտել են կառավարության` Իրաքում արմատական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողությանը մասնակցելու որոշումը: Նրանք հայտարարել են, որ նման քայլը կարող է երկրի համար բացասական հետևանքներ ունենալ: Այս մասին հաղորդում է SBS News կայքը:
Ազատագրական իսլամական կուսակցության առաջնորդ Ուսման Բադարի խոսքերով` Ավստրալիայի կառավարության որոշումը չի ստանա երկրի բնակչության աջակցությունը և կհանգեցնի լուրջ հետևանքների:
Ավստրալիայում Իսլամական բարեկամության ասոցացիայի առաջնորդ Քեյսար Թրադը հայտարարել է, որ Ավստրալիան պետք է հանդես գա խաղաղապահի դերում և «Իսլամական պետության» զավթած տարածքներ ներխուժման իրավունքը տա այլ երկրների:







































