Թուրքական իշխանությունները տուգանք ու քրեական պատասխանատվություն են սահմանել փողոցներում մուրացողների նկատմամբ, ինչը լուրջ խնդիր է դարձել մեծ քաղաքներում, գրում է ITAR-TASS-ը:
Անվտանգության գլխավոր վարչությունը նախապատրաստել է համապատասխան հրաման, որը տարածվել է երկրի բոլոր ոստիկանական բաժանմունքներում:
Վերջին տարիներին Թուրքիայի խոշոր քաղաքներում շատացել են մուրացկանները: Շատ դեպքերում դրանք կազմակերպված խմբեր են, որոնցում ներգրավված են դեռահասներ՝ թե տեղացիներ, թե սիրիացի փախստականներ:
Ներկայում ոստիկանությունը կխոչընդոտի ճանապարհներին գումար մուրալու ցանկացած փորձ: Արգելվել է Թուրքիայի համար ավանդական դարձած ջրի, չիպսերի ու լիցքավորման սարքերի առևտուրը խաչմերուկներին:
Օրինախախտներին կտուգանեն մոտ 40 դոլարով:









































