Ամերիկյան TLC արբանյակային հետուստաալիքը սկսել է աշխատել «Լավագույն հուղարկավորությունները» ռեալիթի շոուի վրա: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Հաղորդման ստեղծողները հայտնել են, որ հույս ունեն «ուրախություն ներմուծել» հուղարկավորման արարողության մեջ: Ծրագրի ուշադրության կենտրոնում Դալլասի Golden Gate Funeral Home բյուրոյի աշխատանքն է: Հեռուստադիտողները կտեսնեն, թե ինչպես են հանգուցյալների հարազատներն ու ընկերության աշխատակիցները ծրագրում և անցկացնում հուղարկավորությունները:
Նշվում է, որ հուղարկավորության արարողությունները կլինեն ոչ թե սովորական, այլ թեմատիկ: Թեմատիկան կընտրվի՝ ելնելով հանգուցյալի նախին զբաղմուքից, բնավորությունից և նախասիրություններից: Համարվում է, որ դա հանգուցյալի հետ հրաժեշտը ջերմագին է դարձնում:
Նշվում է, որ փորձնական մեկնարկային թողարկման մեջ հեռուստադիտողները կտեսնեն հուղարկավորություն Սուրբծննդյան ոճով՝ եղնիկներով, թզուկներով և ձյունով:










































