Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը բացատրվում է միայն դրանցում կոֆեինի առկայությամբ: Ժենշենի, տաուրինի, գլյուկուրոնոլակտոնի և այլ տարրերի ազդեցությունը, պարզվել է, գրեթե զրոյական է` չնայած ավելի վաղ դրանց տոնուսավորող հատկություններ էին վերագրում,- հայտնում է firstnews.ru-ն:
Չիկագոյի համալսարանի գիտնականները հետազոտել են էներգետիկ ըմպելիքների ազդեցության շատ արդյունքներ: Պարզվել է, որ տարրերը, որոնց թարմացնող հատկություն է վերագրվում, նման ազդեցություն չունեն: Պատճառը միայն կոֆեինն է, որն էներգետիկ ըմպելիքներում 14 անգամ ավելի շատ է, քան այլ ոչ ալկոհոլային ըմպելիքներում:









































