Բելգիայում արտասովոր հյուրանոց է բացվել`մարդու աղիքի տեսքով,- հաղորդում է Huffington Post-ը:
Հյուրանոցը տեղակայված է Գենտի և Անտվերպենի միջև: Այնտեղ կա անհրաժեշտ ամեն բան՝ ջեռուցում, երկտեղանի անկողիններ, ցնցուղ:
Ավանդական տիպի հյուրանոցներից CasAnus հյուրանոցը տարբերվում է իր ձևով: Այն հսկայական ուղիղ աղու ձև ունի՝ եզրազարդված անուսով:
Ի սկզբանե արտասովոր հյուրանոցը եղել է զբոսայգու արձան, որը ստեղծել է հոլանդացի դիզայներ Ջեփ Վան Լիսհաութը:
CasAnus-ում մնալու արժեքը 120 եվրո է: Հյուրանոցի շուրջը կարապներով ու գորտերով զբոսայգի է, իսկ արտաքին լուսավորման համար օգտագործվում են ջահեր:








































