Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը դարձել է աշխարհի չեմպիոն:
Արթուրի հայրն ու անձնական մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է որդու ելույթը:
«Շատ երջանիկ պահ է ինձ համար, թե՛ որպես ծնող, թե՛ որպես մարզիչ: Չեմ կարող նկարագրել իմ զգացողությունները. հասկանալու համար պետք է ապրել այս պահը:
Այս հաղթանակին երկար էի սպասել: Մեր բոլոր երկրպագուներին, մեր ազգին հաջողություն եմ մաղթում, գիտեմ, որ այս հաղթանակում նրանք էլ իրենց ներդրումն ունեն, որովհետև գիտենք, որ միշտ էլ մեր թիկունքում նրանք են կանգնած: Բոլորին շնորհակալություն եմ հայտնում»:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն
Լուսանկարը՝ Pan Photo-ի








































