Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը հայտարարել է «Իսլամական պետություն» արմատական խմբավորման գրոհայինների դիրքերին միջազգային հանրության ուժերի կողմից շուտափույթ կերպով ավիահարվածներ հասցնելու անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը:
«Անհրաժեշտ է արագ գործել: Եթե նրանք դանդաղկոտություն դրսևորեն այդ արշավի անցկացման և նման աջակցության ցուցաբերման հարցում, «Իսլամական պետությունը» կարող է էլ ավելի եծ տարածքներ զավթել, իսկ սպառնալիքը, որը նրանք ներկայացնում են, ավելի զգալի կդառնա»,-հայտարարել է Մասումը:
Արաբական հանրապետության ղեկավարի հայտարարությունը հնչել է Իրաքում իրավիճակի վերաբերյալ միջազգային համաժողովի նախօրեին, որը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այն տեղի կունենա այսօր:








































