Ռեժիսոր Դևիդ Ֆինչերն ակնարկներ է արել «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի շարունակության մասին, հայտնում է Variety-ն:
Նա նկատել է, որ Sony կինոընկերությունը, որն զբաղվել է առաջին ֆիլմի արտադրությամբ, արդեն «միլիոնավոր դոլարներ» է ծախսել սիքվելների սցենարների վրա, ինչպես նաև որ իրավունք ունենա էկրանավորել շվեդ գրող Սթիգ Լարսոնի համանուն վեպը:
«Սցենարը, որն արդեն հիմա ունենք, մեծ ներուժ ունի, և ես կարող եմ ասել, որ այն շատ է տարբերվում գրքից»,- ընդգծել է Ֆինչերը՝ նկատի ունենալով Լարսոնի «Աղջիկը, որը խաղում էր կրակի հետ»-ը: Ռեժիսորը չի ընդգծել՝ արդյոք կա՞ն պլաններ երրորդ և «Միլենիում» եռագրության վերջին գրքերը, որը կոչվում է «Աղջիկը, որը պայթեցնում էր օդային ամրոցները»:
Ֆինչերի «Վիշապի դաջվածքով աղջիկը» դետեկտիվ թրիլերը լույս է տեսել 2011-ին:










































