Իրաքում և Սիրիայում զգալի տարածքներ զավթած «Իսլամական պետություն» խմբավորումը գրավված հանքահորերի նավթի վաճառքից օրական ստանում է մոտ 3 մլն դոլար: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Պարբերականի տվյալներով՝ «Իսլամական պետությունից» նավթ են գնում Թուրքիան և Իրանը: Փորձագետները ենթադրում են, որ խմբավորումը նավթը վաճառում է շատ էժան՝ 1 բարելը 25 դոլարով: Ահաբեկիչների նավթային գործարքների կենտրոնը Իրաքյան Քրդստանի սահմանին գտնվող Թուզ-Հուրմաթու քաղաքն է:












































