Լոս Անջելեսում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը Facebook-ի իր էջում քաղաքի մի քանի տարրական դպրոցների հասցեին սպառնալիքներ է տեղադրել: Տեղի իշխանությունների ներկայացուցիչ Վինուս Հոլի տվյալներով` խուզարկության արդյունքում կասկածյալի տնից զենք է հայտնաբերվել: Ներկայում իրավապահները պարզում են, թե արդյոք տղամարդը պատրաստվե՞լ է իրագործել իր սպառնալիքները, և ե՞րբ. այժմ Լոս Անջելեսի դպրոցներում ձմեռային արձակուրդ է` փոխանցում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենեք` դեկտեմբերի 14-ին 20-ամյա Ադամ Լանզան հրաձգություն էր կազմակերպել Նյութաուն քաղաքի տարրական դպրոցում: Մարդասպանի զոհ էր դարձել 26 մարդ, այդ թվում` 20 երեխա: Այսօր ավելի վաղ հայտնում էին, որ Նյութաունից 30 կմ հեռու գտնվող փոքրիկ քաղաքում փակվել են բոլոր դպրոցները` այն տեղեկությունից հետո, թե քաղաքում է գտնվում զինված կասկածելի տղամարդ:










































