Շոտլանդական Գլազգո քաղաքում անցկացվել է ցույց, որի մասնակիցները BBC-ին մեղադրել են Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեի լուսաբանման հարցում կողմնակալության մեջ:
Մասնավորապես, ցուցարարները հայտարարել են, որ BBC-ն իր նյութերում անկախության գաղափարին դեմ է արտահայտվում:
Ի պատասխան՝ BBC-ի ներկայացուցիչն ասել է, որ կորպորացիան այդ հարցի նկատմամբ դրսևորում է անաչառություն և անկեղծություն:
Ոստիկանության փոխանցմամբ՝ Գլազգոյում BBC-ի գրասենյակի մոտ հավաքվել է շուրջ 1000 մարդ, սակայն ականատեսների փոխանցմամբ՝ ցուցարարների թիվն ավելին է եղել:
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կկայանա սեպտեմբերի 18-ին:







































