Ամերիկացի սենատոր Բեռնարդ Սանդերսը (Վերմոնտ նահանգից) բացահայտ հայտարարել է 2016 թվականին ԱՄՆ բարձրագույն պետական պաշտոնին իր հավակնությունների մասին: «Մտածում եմ նախագահի պաշտոնի համար պայքարելո մասին»,- հայտարարել է նա NBC-ին տված հարցազրույցում:
73-ամյա Սանդերսը անկախ սենատոր է, պաշտոնապես չի մտնում ոչ մի կուսակցության մեջ, սակայն Կոնգրեսում քվեարկության ժամանակ համախմբվում է դեմոկրատների հետ և մասնակցում նրանց խմբակցության աշխատանքին: Նրա խոսքով՝ ինքը կարող է 2016-ի ընտրություններում առաջադրվել որպես անկախ թեկնածու կամ ձգտել առաջադրման Դեմոկրատական կուսակցությունից:










































