Ուկրաինայում ձմռան սկիզբն այնքան էլ ցուրտ չէր, սակայն դեկտեմբերի կեսերին սկսվեց ջերմաստիճանի նվազում: Երկուշաբթի օրը ջերմաստիճանը իջել է՝ հասնելով–13-ի:
Դեկտեմբերի 17-ի ընթացքում ցրտահարությունից տուժած բազմաթիվ քաղաքացիներ են դիմել բուժական հաստատություններ. 108 մարդ հոսպիտալացվել է: ԶԼՄ-ները հայտնում են 18 մարդու մահվան մասին։
Երկրի մեծ մասում առաջիկայում կպահպանվի ցրտաշունչ եղանակը: