Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է վերադառնալ Անգլիա, եթե իր նոր ակումբում ստանա 500,000 ֆունտ շաբաթական աշխատավարձ: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Եթե դա տեղի ունենա, Ռոնալդուն կդառնա Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Նրա աշխատավարձը «Ռեալ»-ում կազմում է շուրջ 350.000 ֆունտ շաբաթական:
Հիշեցնենք, որ Ռոնալդուի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որի կազմում նա հանդես է եկել 2003-09թթ;










































