Wednesday, 08 05 2024
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից

Հայաստանը հայտնվել է այնպիսի գործընթացների հորձանուտում, որը հղի է ինքնիշխանության կորստով. «Հայկական վերածնունդ»

2014 թ. սեպտեմբերի 5-7-ը Փարիզում կայացել է «Հայկական վերածնունդ» շարժման ներկայացուցիչների տարեկան ժողովը, որին մասնակցեցին «Հայկական վերածնունդ» շարժման ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի, Չեխիայի և Լիբանանի մասնաճյուղերի, ինչպես նաև Հայաստանի Նախախորհրդարանի ներկայացուցիչները:

Ժողովը քննարկել է Հայաստանի և հայության ներկա իրավիճակի արտակարգությունը և դրա հաղթահարման հնարավոր ուղիները:

Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցի շեմին Հայաստանը և հայությունը Ցեղասպանության հետևանքների հաղթահարման ու հայ ժողովրդի անօտարելի իրավունքների վերատիրացման ուղղությամբ շոշափելի առաջընթաց ապահովելու փոխարեն հայտնվել են իրենց գոյությանն սպառնացող արտակարգ իրավիճակում:

Այդ արտակարգ իրավիճակը դրսևորվում է ազգի և պետության արտաքին ու ներքին գործունեության գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկած համակարգային ճգնաժամով:

Արտաքին ասպարեզում Հայաստանը չի կայացել որպես միջազգային հարաբերությունների դե ֆակտո սուբյեկտ: Այդ պատճառով հայկական պետությունը հայտնվել է այնպիսի գործընթացների հորձանուտում, որը հղի է ինքնիշխանության վերջնական կորստյամբ, ինչպես նաև Հայաստանից Արցախի տարանջատմամբ ու հետագա օտարմամբ:

Բացի այդ՝ Հայաստանի այսօրվա պաշտպանական հզորությունը բավարար չէ արագ տեմպերով ապակայունացող տարածաշրջանում ձևավորված և օրեցօր հզորացող ծայրահեղական ուժերի, ինչպես նաև իր ավանդական հակառակորդների հավանական ոտնձգություններին դիմագրավելու համար, հատկապես, եթե դրանք տեղի ունենան միաժամանակ:

Ներքին ասպարեզում իրավիճակն առաջին հերթին բնութագրվում է երկրի մարդկային ու բնական միջավայրերի անապատացմամբ: Մարդաթափության աստիճանի հասնող արտագաղթը երկիրը զրկում է կենսունակության ներուժից, իսկ բնական ռեսուրսների անխնա և գիշատչական սպառումը նրա տարածքը վերածում է կյանքի հետ անհամատեղելի միջավայրի:

Այս ամենը հետևանք է Հայաստանում հաստատված նորգաղութային տիրապետության և ժողովրդի իշխանության յուրացման, ինչն ուղեկցվում է պետական կառավարման լիակատար և ամբողջական ձախողմամբ, արհեստավարժության բացակայությամբ, իրավունքի, արդարության և ժողովրդավարության համատարած ոտնահարմամբ, ինչպես նաև աղետալի խորության ու ծավալների հասնող համընդհանուր կոռուպցիայով:

Այս ամենի հետևանքով Սփյուռքը կորցնում է Հայրենիքի հետ կապն ու գոյատևման շարժառիթները և էլ ավելի ահագնացող տեմպերով ուծանում է:

Միևնույն ժամանակ, որքան էլ իրավիճակն ահազանգային է, Հայաստանը և հայությունը դեռևս ունեն այն հաղթահարելու և միանգամայն նոր որակի պետություն ու ազգային կազմակերպվածություն ստեղծելու ուժեր և միջոցներ:

«Հայկական վերածնունդ» շարժման ներկայացուցիչների տարեկան ժողովը` հաշվի առնելով այդ ուժերի և միջոցների սպառման տեմպերը, ինչպես նաև դրանց և արտաքին ու ներքին մարտահրավերների ոչ նպաստավոր հարաբերակցությունը, անհրաժեշտ է համարում եղած ուժերն ու միջոցները անհապաղ զորաշարժի ենթարկել՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում հաստատված ապօրինի ու ապազգային ռեժիմին Ցեղասպանության 100-ամյա տարելիցին հեռացնելու և երկրում ժողովրդի կամքն ու իշխանությունը վերահաստատելու գործընթացին, որպեսզի հնարավոր լինի պետականորեն կազմակերպել համազգային ներուժն ու այն գործադրել վերահաս աղետից խուսափելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում