ՈՒԵՖԱ-ն երկու խաղով որակազրկել է «Բավրիա»-ի պաշտպան Ջերոմ Բոատենգին, ով կարմիր քարտ էր ստացել ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում ԲԱՏԷ-ի դեմ կայացած հանդիպման ժամանակ (4:1): Այդ մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Այդպիսով՝ Բոատենգը չի օգնի իր թիմին ՉԼ գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում:







































