Thursday, 18 04 2024
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»

Աննախադեպ զգույշ բարեկամություն

Երեկոյան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունենալու Հայաստան-Ռուսաստան ընտրական երկար սպասված հանդիպումը, որի շուրջ կրքերը բորբոքվում են արդեն մի քանի ամիս, ու թերեւս այդքան էլ կշարունակվեն` անկախ խաղի արդյունքից, քանի որ ընտրական մրցաշարի շրջանակներում այդ թիմերը հաջորդ հանդիպումը նույնպես իրար դեմ են խաղալու` այս անգամ Ռուսաստանում:

Հայաստանի հավաքականի «Եվրո-2012»-ի նախընտրական մրցաշարի մինչ այժմ անցկացրած հաջող հանդիպումները Հայաստան-Ռուսաստան խաղին տվել են ոչ միայն բարոյահոգեբանական, այլ նաեւ մրցաշարային մեծ նշանակություն: Հայաստանի հավաքականը հաղթելու դեպքում ռեալ շանս է ստանում պայքարելու «Եվրո-2012»-ի ուղեգիր նվաճելու համար:

Դատելով ընտրական մրցաշարի մինչ այժմ արձանագրված ընթացքից ու արդյունքներից, ինչպես նաեւ Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականների վերջին ընկերական խաղերից` կարող ենք արձանագրել, որ թիմերի հաջողության հնարավորությունները հավասար են, իսկ նկատի ունենալով սեփական դաշտի հանգամանքը եւ հայաստանյան երկրպագուների հոգեբանական մեծ վերելքը` թերեւս կարող ենք արձանագրել, որ մեր հավաքականը նույնիսկ հոգեբանական առավելություն ունի Ռուսաստանի թիմի նկատմամբ:

Բայց բավական հետաքրքրական են նաեւ խաղի շուրջ տեղի ունեցող գործընթացները, որոնք բացում են հանդիպման ենթահոգեբանական մի շերտ, որում զուտ ֆուտբոլային դիմակայությունն ընդամենը շատ ավելի լուրջ հակադրությունների դրսեւորման կամ արտահայտման առիթ է:

Խոսքն այն մասին է, որ ինչքան մոտենում էր Հայաստան-Ռուսաստան հանդիպումը, այնքան ավելի հաճախակիանում էին հայ-ռուսական բարեկամության մասին հիշեցումները: Բանը հասավ նույնիսկ այնտեղ, որ Երեւանի Ֆրանսիայի հրապարակում հայտնվեցին «շուրջպար» բռնած պաստառներ, որոնք կարծես թե հայաստանցիներին հիշեցնում են, որ ֆուտբոլը` ֆուտբոլ, իսկ բարեկամության մասին չպետք է մոռանալ: Իսկ եթե նկատի ունենանք, թե հայ-ռուսական բարեկամություն ասվածը մինչ այժմ ինչ ձեւով ու բովանդակությամբ է արտահայտվել, ապա կարող ենք ասել, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնը բոլորած պաստառները հայաստանցիներին հիշեցնում են կամ նախազգուշացնում, որ շատ պետք չէ ոգեւորվել, որովհետեւ մենք կանք ու մնում ենք Ռուսաստանի վասալային միավորը: Չէ՞ որ հայ-ռուսական բարեկամությունը մինչ այժմ հենց այդ բովանդակությամբ է շարժվել` մենք անում ենք ռուսների համար այն, ինչ նրանց է պետք, նրանք մեզ պետք եղածն անում են այն ժամանակ, երբ պետք է իրենց:
Հետաքրքիր փաստ է նաեւ այն, որ ֆուտբոլային առիթով հայ-ռուսական բարեկամության մասին պաստառները փակցվել են ոչ թե Երեւանի Ռուսաստանի անունը կրող հրապարակում` Մյասնիկյանի արձանի մոտ, այլ Ֆրանսիայի հրապարակում` ՙԱրամ Խաչատրյան՚ մեծ համերգասրահի հարեւանությամբ:
Երեւի Ռուսաստանի անվան հրապարակում բարեկամության պաստառները ոչ ոք չէր տեսնի կամ ոչ ոք ուշադրության չէր արժանացնի, քանի որ այդ հրապարակում կատարված մարտիմեկյան ողբերգությունն այնտեղ առայսօր ծածկում է ամեն ինչ: Իսկ բարեկամության մասին պաստառներն էլ ծածկում են հայ-ռուսական բարեկամություն կոչված երեւույթի իրական խորքերը, խորխորատները, խութերը:

Բանն այն է, որ հենց դրանց առատությունն է, թերեւս, պատճառը, որ ինչքան մոտենում էր խաղը, այդքան ավելի էին զգացվում այն կասկածները, որ հայաստանցիները կարող են հանկարծ մոռանալ ռուսների հետ բարեկամության մասին, կարող են հանկարծ իրենց հավասար զգալ ռուսներին, հանկարծ իրենց տանտեր զգալ: Մի՞թե այդ զգացողությունների դեմ չեն այն ՙբարեկամական՚ միջոցառումները, որ արտահայտվում են պաստառների, տարատեսակ բարեկամական երթերի տեսքով:

Եթե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամությունն ու գործընկերությունը լիներ առողջ հիմքերի վրա եւ ունենար ամուր բովանդակություն, կառուցվեր երկու կողմերի հավասարաչափ շահերի եւ հետաքրքրությունների, ոչ թե կողմերից մեկի, տվյալ դեպքում հայկական կողմի արժանապատվության վրա, ապա հազիվ թե կարիք առաջանար ֆուտբոլային խաղի առումով մտահոգություններ ունենալ բարեկամության ապագայի հետ կապված եւ նաեւ ձեռնարկել բարեկամական ու նախազգուշական աննախադեպ միջոցառումներ:
Հայաստանում Ռուսաստանի հետ խաղին ռուսաստանցի երկրպագուներին իզոլացնում են «Հանրապետական» մարզադաշտում, կարծես գործ ունեն թուրք կամ ադրբեջանցի երկրպագուների հետ: Նույնիսկ Թուրքիայի հավաքականի հետ խաղում անվտանգության այդպիսի միջոցառումներ չէին ձեռնարկվում, որ ձեռնարկվելու են այսօր Ռուսաստանի հավաքականի հետ խաղում: Այսինքն` ակնհայտ է, որ խնդիր կա, որ կա մտահոգություն եւ տագնապ, որ կարող են լինել սադրանքներ, կայծեր, որոնցից հայ-ռուսական բարեկամությունը կարող է մեծ հրդեհի մատնվել: Իսկ դա խոսում է հենց այն մասին, որ այդ բարեկամությունը հրակայուն չէ, կայուն չէ, շատ խարխուլ է:

Առկա մտահոգություններն ու մերձֆուտբոլային բարեկամական շքերթները, երբ պաստառներ են փակցվում, երբ Նիկիտա Սիմոնյանին նախագահական նստավայրում ընդունում են եւ մեդալներ հանձնում` կրկին հայ-ռուսական բարեկամության համատեքստում, դրա մասին են վկայում: Կա՛մ Հայաստանում են լուրջ անհանգստացած, որ կարող են տեղի ունենալ իրողություններ, որոնք առաջացնեն ռուսական կայսերապաշտական զայրույթը, կա՛մ Ռուսաստանում են անհանգստացած, որ Հայաստանի հասարակության հոգեբանության մեջ կարող է ՙֆուտբոլային հեղափոխություն՚ լինել ընդդեմ Ռուսաստանի մեծապետական հավակնությունների:

Այդպիսի դեպքերում, թերեւս, բավական տեղին է հայտնի ժողովրդական խոսքը` «գող, սիրտը դող»: Մտահոգվելու տեղ իսկապես կա, եւ սա պետք է լուրջ ահազանգ լինի, լուրջ ահազանգ ոչ թե ֆուտբոլային անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու, այլ հայ-ռուսական բարեկամության մասին մտածելու համար:

Ֆուտբոլը տվյալ դեպքում կարող է լակմուսի հիանալի թուղթ լինել, եւ այս օրերին Հայաստանում ձեւավորված մթնոլորտը կարող է հուշել, որ հայ-ռուսական բարեկամության ասպեկտները, բովանդակությունը, մոտեցումները ունեն լրջագույն վերանայման կարիք: Այդ առումով կարելի է, թերեւս, արձանագրել, որ Հայաստան-Ռուսաստան հանդիպումը դեռ չկայացած, այդուհանդերձ, արդեն իսկ տվել է իր առաջին արդյունքը, որը Հայաստանի համար իսկապես դրական է, քանի որ Հայաստանի քաղաքացիների մեջ կարող է հաղթահարել ռուսական մեծապետականության հանդեպ ունեցած հարյուրամյակների բարդույթը:

Այսինքն` Հայաստան-Ռուսաստանն արդեն իսկ բերել է առաջին հաղթանակը Հայաստանին: Այն կատարյալ կդառնա, երբ այսօր երեկոյան «Հանրապետական» մարզադաշտում արձանագրվի արդեն երկրորդ` զուտ խաղային հաղթանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում