ՀԱՀ նախկին նախագահ Նելսոն Մանդելան հաջողությամբ վերականգնվում է անցյալ շաբաթ տարած վիրահատությունից հետո, հայտնում են տեղի իշխանությունները, փոխանցում է rosbalt.ru-ն:
«Մանդելայի առողջական վիճակը բարելավվում է»,- հայտարարել է պետության ներկայիս ղեկավարի մամլո քարտուղար Մարկ Մահարաջը:
Օրերս հայտնի է դարձել, որ Մանդելան լեղապարկի վիրահատության է ենթարկվել: Ավելի վաղ նաև հայտնում էին, որ Մանդելան արդեն մի քանի օր է` չի խոսում: Հայտնում էին, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի 94-ամյա դափնեկրի` ավելի վաղ տարած թոքերի ինֆեկցիան կրկնվում է: Սակայն պաշտոնական հայտարարությունում հայտնում էին, որ Մանդելան իրեն լավ է զգում:
Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին Մանդելան հոսպիտալացվել էր հետազոտման համար, հայտնել է պետության ներկայիս ղեկավարի վարչությունը:
Նելսոն Մանդելան Աֆրիկայում ամենահարգված մարդն է: 67 տարի նա պայքարել է ռասիզմի դեմ, 27 տարի` բանտում, 5` որպես ՀԱՀ նախագահ:











































