Կատարը երկրի տարածքում գտնվող եգիպտական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության 7 անդամներից պահանջել է մեկ շաբաթվա ընթացքում լքել Կատարի սահմանները: Այս մասին այսօր հայտնել է Anadolu գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ Կատարի իշխանությունների որոշումը վերաբերում է «Մուսուլման եղբայրների» գլխավոր քարտուղար Մահմուդ Հուսեյնին, «Ազատություն և արդարություն» կուսակցության (ԱԱԿ) ղեկավար կազմի անդամներ Ամր Դերաջին և Համզա Զոբային, ԱԱԿ Գերագույն խորհրդի պատգամավոր Աշրաֆ Բեդրեդդինին, «Մուսուլման եղբայրների» պաշտոնյաներ Ջեմալ Աբդուսեթթարին, Իսամ Թելիմին և Վեջդի Գունեյմին:











































