Աշխարհում ամենաթանկարժեքը համարվող՝ Apple-ի արժեթղթերի գինը փետրվարից ի վեր առաջին անգամ իջել է 500 դոլարից։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Արժեթղթերի գինը էլեկտրոնային աճուրդում իջել է 2 %-ով՝ հասնելով մինչև 499,84 դոլարի:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի խոշոր բանկերից մեկը՝ Citi-ն, իջեցրել է արժեթղթերի վերաբերյալ իր գնահատականը՝ «գնել»-ից մինչև «չեզոք» և իջեցրել է դրանց արժեքը 675-ից մինչև 575 դոլարի: Citi-ն դա բացատրել է iPhone 5-ի պահանջարկի նվազմամբ:
Apple-ի արժեթղթերը ռեկորդն են սահմանել սեպտեմբերի 21-ին: Այդ ժամանակ դրանց արժեքը 705,07 դոլար էր: Այդ պահից սկսած՝ ընկերության կապիտալիզացիան կրճատվել է 28 %-ով:
Անցած ուրբաթ արժեթղթերի գինը հասել է նվազագույնին՝ վերջին տասն ամիսների ընթացքում՝ 509,79 դոլարի։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո,երբ UBS-ի վերլուծաբանները նույնպես իջեցրել են արժեթղթերի արժեքի վերաբերյալ կանխատեսումները:








































